Տուժած երեխաների թիվը 53000 է

Չինաստանում քիմիկատների խառնուրդով մանկական սննդից տուժած երեխաների թիվը հասել է 53000-ի: Այսպիսի արդյունքներ է ստացել Չինաստանի Առողջապահության Նախարարությունը այն բանից հետո, երբ կատարել է 2008 թվականի մայիսից մանկական հիվանդանոցներում բուժվող հիվանդների հիվանդների հիվանդության պատմությունների մանրակրկիտ ուսումնասիրություն:

 

Չինաստանի Առողջապահության Նախարարության տվյալներով թունավորված մանկական սննդի օգտագործումից արդեն մահացել են 4 երեխա:
Հիվանդանոցներում դեռ կա 13000 երեխա, որոնցից 104-ը չափազնց ծանր վիճակում: Հիվանդանոցներում գտնվող երեխաների 80%-ը 2 տարեկանը դեռ չեն բոլորել:
Երկրի ամբողջ տարածքում շարունակվում են ստուգումները մանկական կաթ արտադրող ընկերություններում: Խանութներից առգրավվել է ավելի քան 700 տոննա անորակ արտադրանք: 100-ից ավելի ընկերությունների արտադրանքի 20%-ում հայտնաբերվել է կավճանյութի պարունակություն:
Կավճանյութն օգտագործվում է քիմիական արդյունաբերությունում հրակայուն մակերեւույթների ստանալու համար: Ոչ բարեխիղճ արտադրողները այդ նյութը խառնել են մանկական սննդին` նրանում սպիտակուցի քանակի կեղծ ապահովման համար: Մարդու օրգանիզմում կավճանյութի մեծ խտությունը առաջացնում է քարեր երիկամներում եւ միզապարկում: