
Հարգելի այցելու,
Ողջունում եմ Ձեզ Հանրային առողջության հայկական միավորման անդամների անունից:
Միավորումը առողջապահության ու հարակից ոլորտների բարձր պրոֆեսիոնալ և հարուստ մասնագիտական փորձառություն ունեցող անհատների դաշինք է: Մենք մեր ջանքերն ենք միավորել մեր երկրում բնակչության առողջության բարելավմանը և առողջապահության համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:
Միավորման անդամները հետաքրքրված են յուրաքանչյուր շահագրգիռ անձի կամ կազմակերպության հետ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությամբ: Հուսով եմ, որ մեր էլեկտրոնային տեղեկատվությունը հետաքրքիր և օգտակար կլինի Ձեզ համար:
Ցանկանում եմ ամենայն բարիք Ձեր քաղաքացիական նախաձեռնություններում:
Հովհաննես Մարգարյանց
Հանրային առողջության հայկական միավորման նախագահ