
Ավստրալիացի գիտնականները հաստատել են, որ սուրճի և թեյի օգտագործումը նվազեցնում է շաքարախտի առաջացման հավանականությունը: 
 1966-2009 թվականների ընթացքում անցկացնելով 18 հետազոտությունների մետանալիզ 457 922 կամավորների մասնկացությամբ` Ջորջի միջազգային առողջապահության իստիտուտի գիտնականները հաստատել են, որ եթե մարդիկ օրվա մեջ խմում են մինչև 4 բաժակ սուրճ, շաքարախտի 2-րդ տեսակով
 
հիվանդանալու հավանականությունը 4 անգամ նվազում է, ի տարբերություն նրանց, ովքեր օրվա մեջ խմում են 2 բաժակ կամ ավելի քիչ սուրճ: 
 Դրա հետ մեկտեղ ամեն հավելյալ բաժակ սուրճը 7%-ով նվազեցնում է շաքարախտի առաջացման հավանականությունը: Թեյը և կոֆեինի նվազ պարունակությամբ սուրճը նույնպես նման ազդեցություն ունեն: 
 Մետանալիզի արդյունքները վկայում են այն մասին, որ հակադիաբետային ազդեցությունը պայմանավորված է ոչ թե ըմպելիքների մեջ առկա կոֆեինի քիչ պարունակությամբ, այլ ուրիշ նյութերով, ինչպես օրինակ մագնեզիումն է: 
 Հետազոտությունների ղեկավար բժիշկ Ռեյչել Հակսլիի խոսքերով` շաքարախտի կանխարգելման համար կարիք չկա շատ սուրճ կամ թեյ խմել, սակայն խմիչքների ակտիվ բաղադրամասերի ուսումնասիրությունը կարող է հանգեցնել այդ հիվանդության դեմ սկզբունքորեն նոր դեղամիջոցների ստեղծմանը:
Doctors.am