Գիշերային մղձավանջներ

Հարավային Անգլիայի Ինստիտուտներից մեկի բրիտանացի մասնագետների հետազոտությունների համաձայն գիշերային մղձավանջները կանանց շրջանում ավելի շատ են, քան տղամարդկանց: 170 հարցվածներից միայն 19 տղամարդիկ են հայտարարել, որ գիշերային մղձավանջներ են տեսնում, կանանց մոտ այդ ցուցանիշը 30 է:

 

 

Ինչպես նաեւ, հետազոտողները պարզել են, որ կանայք ավելի շատ են տառապում անքնությամբ, քան տղամարդիկ:Մասնագետների կարծիքով, կանանց ու տղամարդկանց նմանատիպ տարբերությունների առաջացման գործոններից մեկը հանդիսանում է ամենամսյա կանացի ցիկլը. ավելի ճշգրիտ ցիկլի շրջանում մարմնի ջերմաստիճանի անկումներով: Հավանական է, որ այս գործոնը հանդիսանում է կանացի անքնության հիմնական պատճառը: